Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աբրամովիչը սպասում է Գվարդիոլային

Աբրամովիչը սպասում է Գվարդիոլային
23.12.2015 | 15:24

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը տարեկան 16,5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում Մյունխենի «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզչին:
«Չելսի»-ում պատրաստ են ոչ միայն բարձր աշխատավարձ առաջարկել Գվարդիոլային, այլև հնարավորություն տալ վերակազմավորել թիմի կազմը՝ հայտնում է Daily Mail-ը: «Չելսին» գլխավորելու դեպքում Գվարդիոլան կգնի 10 ֆուտբոլիստների տրանսֆերներ: Անցած շաբաթ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել «Բավարիա»-ի հետ պայմանագրի ժամկետն ու 2016-ի ամռանը կլքի Մյունխենը: Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ